Միխայիլ Միշուստինը ժամանում է Հայաստա՞ն. Ռուսաստանից արձագանքում են լուրերին
16/09/2020
Ռուսաստանի կառավարությունը հերքել է տեղեկությունները, թե հաջորդ շաբաթ վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանելու է Հայաստան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Կառավարության մամուլի ծառայությանը:
Ավելի վաղ Telegram ալիքներում հաղորդագրություններ էին հայտնվել Միշուստինի Հայաստան նախատեսվող այցի մասին: