«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թասի ոլորանների մոտ ադրբեջանցիները ռուսների ուղեկցությամբ հայտնվել են խցանման մեջ. Գորիսի փոխքաղաքապետ

26/12/2020

Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին` Թասի ոլորանների մոտ չհասած Շուռնուխ գյուղ, ադրբեջանցիները այսօր ռուսների ուղեկցությամբ հայտնվել են խցանման մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

«Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածի ողջ երկայնքով կանգնած էինիրենք, շատ-շատ էին, ռուսների ուղեկցությամբ էին գնում: Հայկակասն քաղաքացիական մեքենաներ էին մեկ էլ կանգնած, որոնց ոչ մի ուժային կառույցի ներկայացուցիչ չէր ուղեկցում: Ադրբեջանցիներն ավելի անվտանգ էին իրենց զգում, ինչպես իրենց երկրում, մեքենաներից դուրս էին եկել, իսկ մեր քաղաքացիները մեքենաների մեջ էին, իրենց ապահով չէին զգում»,- ասաց նա` հավելելով, որ Գորիս-Կապան ճանապարհհի այդ հատվածը բացարձակ անվտանգ չի:

Փոխքաղաքապետի խոսքով` նրանք գալիս էին Շուռնուխում սահմանզատում կատարելու, սակայն նրանց հող հանձնող չկա:

«Երեւի եկել էին, որ հողերը ընդունեին, բայց իրենց հող հանձնող չկա, տեր չունի էս երկիրը, ամբողջ օրը այսպես թուրքերի հետ բանակցում ենք մենք: Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ու մեր պատկերացրածը Հայաստանը լրիվ տարբերվում է, որտեղ է սահմանը ինքը մինչեւ հիմա չի պատասխանել, այսինքն` իր համար այնտեղ, որտեղ թուրքը կցանկանա վերցնել: Շուռնուխ գյուղի 1958 թվականի քարտեզ ունենք, որտեղ երեւում է, որ դա հայկական հող է, այս գործընթացը ապիօրինի է ու հողը ծախել են, ոչ մեկին էլ հետաքրքիր չէ այդ գյուղի ճակատագիրը»,- ասաց նա: