«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

6 ամսից մինչև 4 տարի. Բաքվում հրապարկվել են 14 հայ ռազմագերիների ազատազրկման պատժաչափերը

02/07/2021

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հայազգի 14 ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարությունն ավարտվել է: Դատարանը խորհրդակցությունից վերադառնալուց հետո հրապարակել է վճիռը:

Ինչպես հայտնում է minval.az-ը, 14 ռազմագերիները դատապարտվել են վեց ամսից մինչև չորս տարի ազատազրկման:

Մասնավորապես Հրաչ Արզումանի Ավագյանը, Գեղամ Սամվելի Սերոբյանը դատապարտվել են չորս տարի, իսկ մյուս տասներկուսը (Արմեն Բաղասյան, Գոռ Գասպարյան, Կամո Սեֆիլյան, Վոլոդյա Հակոբյան, Գևորգ Ասերտյան, Սիսակ Ենգոյան, Ալբերտ Պետրոսյան, Ռոմիկ Սեդրակյան, Արամ Մինասյան, Մկրտիչ Մինոսյան, Էդգար Մաթեսյան և Յուրի Կարապետյան)՝ 6 ամիս ազատազրկման:

Բոլորը դատապարտվել են «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման» համար: Մեղադրական մյուս հոդվածները հանվել են:

Դատական գործընթացն ավարտվել է:

Աղբյուր՝ tert.am