«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վնասներ կրել են, փոխհատուցում չեն ստացել․ Լոռու մարզի շուրջ 70 բնակիչներ կպաշտպանեն իրենց իրավունքները դատարանում

07/08/2021

Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի շուրջ 70 բնակիչ առողջության, կյանքի անձեռնմխելիության և սեփականության իրավունքը որոշել է վիճարկել դատարանում: Իրավունքի խախտումների ու վնասի փոխհատուցման պահանջի մասին դատական հայցերը «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ են:  Այս մասին գրում է armradio.am-ը:

Տարիներ շարունակ  Լոռու հանքարդյունաբերական օբյեկտների արտանետումները վնասակար ազդեցություն են թողել շրջակա միջավայրի ու մարդկանց առողջության վրա: Մեծ Այրումի հարևան Ճոճկան գյուղից Սամվել Սիրադեղյանն ասում է, որ ծանոթ է Մեծ Այրումի Նահատակ պոչամբարին առնչվող բոլոր փաստաթղթերին: Տարիներ առաջ, փաստաթղթերում ներկայացնելով, թե իբր պոչամբարը Տավուշի մարզի Այրում քաղաքից  լինելու է 8-10 կիլոմետր հեռու, թյուրիմացության մեջ գցելով տեղի բնակիչներին, Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի միջով անցնող Նահատակ գետի վրա էլ կառուցվեց համանուն պոչամբարը: Դրա պատվարներն ավելի արագ են բարձրանում, քան կիրագործվեն փակման մասին խոստումները:   

«Հենց շահագործման օրվանից դրա իրավունքը չկարոր գյուղի վարչական տարածքում պոչամբար կառուցվերՉափերն այնքան են մեծացել, 16 հա էին նախատեսելհիմա 36 հա-ի հասած կլինենՕրական պատվարները բարձրացնում ենպոչանքներն էլ են բարձրանում: 8-10 մետր իր նորմայիցոր պետք է այդքան լցվերարդեն բարձրացել էՀողը բերում են, լցնումիբր ռեկուլտիվացիա են անումբայց ամեն օր ավելի է բարձրանում»:

Դեբեդ լցվող Նահատակ գետի հետ  թունավոր պոչանքներն իր հողամասն էլ են շարքից հանել․ այն անպիտան է դարձել: Այդ հողի վրա աճեցված ամեն ինչ այլևս վտանգավոր է առողջության համար: Ստիպված չի մշակում: Դատարան  դիմել է տնտեսական վնասի փոխհատուցման պահանջով:

«Ունեմ 1.5 հա հողատարածքոր Դեբեդի ափին էբայց պոչանքները տարիներով գնացել ենՍովորաբար պոչանքները խառնում են այն ժամանակերբ գետը պղտոր է լինումջուրը՝ վարար։  Կամ գիշերն են խառնում, որ մարդիկ չնկատենհասարակությունից թաքցնեն: 5-6 տարվա նստվածքները մինչև այսօր էլ երևում են իմ հողումԱյգիս չորացել էԴեղձի այգի եմ ունեցելլրիվ չորացել էԱյդ  հողատարածքը էլ չեմ մշակումորովհետև եթե ծառը չորացել էուրեմն մեզ էլ վնաս կտաՏնտեսական իմ վնասը փոխհատուցելու պահանջով դիմել եմ դատարան»։

 

Մեծայրումցիներից շատերն են դժգոհում վատ ինքնազգացողությունից, գլխացավերից, սրտի ու զարկերակային ճնշման հետ կապված խնդիրներից: Պատճառը գյուղի կենտրոնում թունավոր թափոններով լցված պոչամբարն է, որը, չնայած բազմաթիվ խոստումներին, այդպես էլ չփակվեց: Սյոմա Դանիելյանի ընտանիքն Արցախի Շահումյանի շրջանից է վերաբնակեցվել Մեծ Այրումում: Մտածում էին, որ վերջապես հայրենիքում ավելի ապահով կապրեն: Տղայի տունը 50, իրենցը՝ 150 մետրի վրա են Նահատակ պոչամբարից:  Ապահովության զգացում չունեն, փոխարենը՝ գլխացավեր ու այլ խնդիրներ: Տարիներ առաջ՝ Սերոբ-Տեր Պողոսյանի օրոք, երբ աշխատում էր Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում, բարձրաձայնել էր վնասների ռիսկերի մասին: Անմիջապես աշխատանքից ազատել էին:

«Աշխատելիս եմ եղել այնտեղ, բողոքեցի, որ վնասակար է, դրա համար հանեցին: Հիվանդացել եմ դրա պատճառով․ ինսուլտ, ինֆարկտ, 3 հատ ստենդ են դրել։ Վնաս  է տալիս, թե երբ կփակեն, չգիտեմ»:

2018–2020թթ.-ին  քիմիական աղտոտման հարցերում մասնագիտացած «Առնիկա» չեխական կազմակերպությունը՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ների հետ համատեղ, տարածաշրջանի նշյալ համայնքների բնակիչներից, ինչպես նաև տևական  աղտոտման ենթարկվող տարածքների հողից, ջրից և մթերքից նմուշառումներ է իրականացրել: Հետազոտության արդյունքները վկայում են ծանր և թունավոր մետաղների՝ մկնդեղի ու կադմիումի բարձր պարունակություն մարդկանց օրգանիզմում: Խնդիրն առավել  մտահոգիչ է երեխաների պարագայում:

 «Լոռու մարզի նշված բնակավայրերում հայտնաբերվել է մարդկանց օրգանիզմում մկնդեղի բարձր կոնցենտրացիա: Ընդ որում՝ ամենաշատը մկնդեղն է տեղ գտել թե մարդկանց օրգանիզմում, թե գյուղնշանակության հողերում։  Երեխաների մոտ 1 գրամ կրեատինինի մեջ հայտնաբերվել է ավելի քան 0,058 միլիգրամ մկնդեղ։ Եվրոպական երկրներում, երբ 0,05 –ի շեմը անցնում է, համարվում է որոշակի ռիսկ, մեր դեպքում շատ բարր կրիտիկական ցուցանիշ է, և ամենաշատը հենց երեխաների օրգանիզմում է»,-ասում է Օլեգ Դուլգարյանը:

Հայաստանում չեն ձևավորվել վնասի փոխհատուցման մեխանիզմներ՝ որպես սոցիալական արդարությունը մեղմող գործիք, թեև ընդունվել է  ռազմավարություն՝ շրջակա միջավայրի և մարդու առողջության  վրա հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ: Անհրաժեշտ է ներդնել կանխարգելիչ միջոցառումներ՝ արդյունահանող ձեռնարկությունների պատճառած վնասը նվազագույնի հասցնելու համար՝ ասում է զրուցակիցս։

«ՀՀ-ում մի փաստաթուղթ է մշակվել, ուր նշված է, որ պետք է ներդրվեն հանքարդյունաբերական համայնքների բնակիչների առողջության գնահատման և վնասների փոխհատուցման մեխանիզմներ: Այն, որ քաղաքացիները պահանջատեր են, պիտի օգնի պետությանն այդ բնագավառում ճիշտ օրենսդրական դաշտ ունենալու հարցում»:

Մեծ Այրումի և Ճոճկանի բնակիչներն 1-ին անգամ են  պաշտպանում իրենց իրավունքները: Իրավաբանական աջակիցը «Թումանյան» փաստաբանական գրասենյակն է: Հայցի հիմքում քիմիական աղտոտվածության վերլուծության արդյունքներն են: «Հանքարդյունաբերությունը չպետք է գործի մարդկանց առողջության ու մաքրող տեխնոլոգիաների վրա տնտեսելու հաշվին»,- ասում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:

«ՀՀ-ում չկա նախադեպ, որ դիմեն նման փոխհատուցումների համար, և դա 1-ին փորձն է, քաղաքացիները դիմել են դատարաններ։ Եթե հայցերը այստեղ մերժվեն, մտադիր են դիմել Եվրոպական դատարան»։

Սա լավ դատական նախադեպ կարող է դառնալ՝ պարտավորեցնելով հանքարդյունաբերողներին մտածել ոչ միայն շահույթ ստանալու, այլև շրջակա միջավայրին ու մարդկանց վնասելու դիմաց փոխհատուցումներ կատարելու մասին: