«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Առինջ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

08/07/2021

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Առինջ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցմամբ, քննությամբ պարզվել է, որ վերջինս, տեղյակ լինելով Առինջ համայնքի բնակիչների միջև առկա տարածքային վեճի մասին, ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և դիտավորությամբ որոշում է կայացրել՝ բնակիչներից մեկի սեփականության իրավունքները վերականգնելու մասին, որով իրականացվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել տարածքային վեճի մյուս կողմին: