«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ծառ կտրելու համար զինվորների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել

27/10/2020

Այսօր Ազգային ժողովում ԼՀԿ-ական պատգամավոր Արկադի Խաչատրյանը հայտարարեց, թե Ճամբարակից տեղեկություն են ստացել, որ ռազմական դրության ժամանակ ցուրտ եղանակի պատճառով վաշտի հրամանատարը տղաներին հանձնարարել է ցախ բերել: Տղաները գնացել են Տավուշի մարզի անտառներ, հավանաբար ծառ են կտրել, Անտառային տնտեսությունը նկատել է դա, արձանագրել, հարուցվել է քրեական գործ: Ցախն առգրավվել է, մոտ 6 խորհանարդ/մետր ու ավտոմեքենաները, ինչի արդյունքում տղաները զրկվել են տեղաշարժվելու ու տաքանալու հնարավորությունից:

Ավելի ուշ իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ ինքը խոսել է ՔԿ նախագահի հետ.  «Նյութերն ուսումնասիրվել են ու քրեական գործի հարուցումը մերժվել է, այսինքն մենք նման դեպք չունենք»:

Վարդանյանը նաև խնդրեց Խաչատրյանին այսուհետ նման տեղեկությունների դեպքում դիմել իրեն ու ինքը որպես պետաիրավական հանձնաժողովի նախագահ կպարզի հարցը:

Analitik.am-ի փոխանցմամբ: