Թագավորական ընտանիքի երկրպագուները պնդում են, որ 5-ամյա արքայադուստր Շառլոթը չափազանց նման է իր տատին՝ արքայադուստր Դիանային

Օրերս Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի ծննդյան և Հայրերի օրվա կապակցությամբ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ընտանեկան լուսանկարների շարք էին հրապարակել։ Դրանց հրապարակումից հետո շատ երկրպագուներ պնդում են, որ 5-ամյա արքայադուստր Շառլոթը չափազանց նման է իր տատին՝ հանգուցյալ արքայադուստր Դիանային, գրում է The Sun-ը։

Քենսինգթոնյան պալատի Instagram-ի էջում հրապարակված լուսանկարներում 38-ամյա արքայազն Ուիլյամը խաղում է երեք երեխաների՝ 6-ամյա արքայազն Ջորջի, 5-ամյա արքայադուստր Շառլոթի և 2-ամյա արքայազն Լուիի հետ։

Թագավորական ընտանիքի հազարավոր երկրպագուներ մեկնաբանել են լուսանկարները սոցցանցերում՝ կիսվելով արքայադուստր Դիանայի՝ փոքր տարիքում արված լուսանկարներով և ընդգծելով արքայադուստր Շառլոթի և նրա նմանությունը։

Օգտատերերը նշել են, որ հատկապես նմանեցնում են նրանց ժպիտն ու դիմագծերը։

Աղբյուրը՝ Tert.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am