«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սամարայից Երևան թռչող ինքնաթիռում խնդիրներ էին ի հայտ եկել

07/09/2022

Red Wings ավիաընկերության  Սամարա-Երևան չվերթի օդանավի ուղևորները ստիպված են եղել 11 ժամ սպասել օդանավակայանում։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 6-ին։ RRJ-95 ինքնաթիռի  թռիչքը նախատեսված է եղել ժամը 12։50-ին, սակայն այն հետաձգվել է։

Ռուսական աղբյուրի համաձայն, օդանավը խնդիր է ունեցել  վառելիքի սենսորի հետ։

Անսարքությունը հայտնաբերվել է շարժիչը գործարկելուց հետո:

Դատելով «Կուրումոչ» օդանավակայանի կայքից՝ ուղևորներին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել Հայաստանի մայրաքաղաք։ Թռիչքը կայացել է սեպտեմբերի 7-ին ժամը 00:11-ին։