«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Ինչպես է գնահատվում վիրավոր զինծառայողների վիճակը. Հովհաննիսյանը նոր տվյալներ է հաղորդել

20/07/2020

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը խոսել է վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին։

Հայ-ադրբեջանական սահմանագոտում, վերջին օրերին վիրավորված զինծառայողների մոտ դրական դինամիկա է նկատվում, բացառությամբ մեկ զինծառայողի, որի վիճակը բժիշկները կրկին գնահատում են ծայրահեղ ծանր։ Իջևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այն զինծառայողները, որոնց վիճակը գնահատվում էր միջին ծանրության, բժիշկները դրական դինամիկա են նկատում։ Միայն մեկ զինծառայող շարունակում է մնալ ծայրահեղ ծանր վիճակում»,–ասաց Հովհաննիսյանը։

Նշենք, որ հուլիսի 19-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 4 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից` Այգեպար գյուղի 48–ամյա բնակիչ)։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Հուլիսի 16–ին հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Աղբյուր` Armeniasputnik.am