«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սիգի որսը կառավարելի չէ.Բարդուխ Գաբրիելյան

12/07/2021

«Եթե մենք դիտում ենք Սևանը որպես խմելու ջրի պահեստարան, ապա այնտեղ կատարվող գործողությունները և լուծվելիք խնդիրները պետք է առնչվեն դրան»,-ասուլիսում հայտարարեց ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը և հավելեց, որ եթե ռեկրեացիոն, ոռոգման կամ ձկնաբուծական ջրամբարի դեր պետք է տանի լիճը, ուրեմն այլ գործողություններ պետք է իրականացվեն:

Նրա խոսքով, եթե Սևանն օգտագործվելու է ռեկրացիոն և ձկնաբուծական նպատակներով, ապա պետք չէ այն 6 մետր բարձրացնել

Ըստ Բարդուխ Գաբրիելյանի՝ կան մասնագետներ, որոնք առաջարկում են նրա մակարդակը բարձրացնել նույնիսկ 17 մետրով, բայց այդ ամենը կախված է նրանից, թե ինչ ջրի որակ է ակնկալկվում ունենալ և կառավարությունը հստակ տեսլական պետք է ունենա, թե ի՞նչ է ակնկալում Սևանա լճից:

«Մենք Սևանի ձկնային պաշարները չպետք է դիտենք միայն  որպես բնակչության սնունդ, ընդորում՝ էժան սնունդ»,-հայտարարեց Բարդուխ Գաբրիելյանը և շեշտեց, որ դրանք նախ պետք է դիտարկվեն որպես էկոհամակարգի սննդային շղթայի վերին օղակ:

Ըստ գիտնականի՝  եթե որսը կառավարելի լինի, ապա այն  կարող է որպես հնարավորություն դիտվել Սևանա լճից օրգանական նյութերի դուրսբերման համար:

«Շատ կարևորո է, որ մենք Սևանա լճում ունենանք ձկան ռազմավարական պաշար»,-ասաց բանախոսը և շետեց, որ աշխարհաքաղաքական այս վիճակում, պատերազմների ու շրջափակումների հավանականության պայմաններում, Սևանա  լիճը սննդի ավտոնոմ համակարգ կարող է դիտարկվել, որին պետք չէ լույս, արտերկրից ներմուծվող կեր:

Ըստ բանախոսի՝ պատերազմի ժամանակ Սևանի ձուկը կարող է լինել սննդի առումով  փրկությունը նաև ՀՀ զինված ուժերի համար:

«Սիգի որսը կառավարելի չէ և բացի այդ՝ կառավարությունը պետք է որոշի, որ ձկան տեսքով համապատասխան քանակությամբ պաշար պետք է լինի լճում»,- հայտարարեց գիտական կենտրոնի  տնօրենը և շեշտեց, որ դրանք փոխարինում են ռազմավարական այն պաշարներին, որոնք համարվում են մեռած սնունդ, որոնք չունեն վիտամիններ և պահանջում են պարբերական թարմացում:

Բարդուխ Գաբրիելյանը հիշեց, որ սիգի ռազմավարական պաշարի փորձը Հայաստանն ունեցել է 1990 թվականների սկզբին:

Հայտարարելով, որ ջրի մակարդակը և ձկան պաշարներն  ազդում են լճի ծաղկման գործընթացի վրա՝ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը նշեց.  «Այսօր դեռ այդպիսի մասսայական ծաղկում չի եղել, ինչպես եղել էր նախորդ տարի բայց այն ժամանակի հարց է ու դժվար է կանխատեսել, թե ինչ մակերեսով կլինի»:

Աղբյուր` Panorama.am