«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հրադադարը մնում է փխրուն և անկայուն. Արմեն Սարգսյանը Տաջիկստանի նախագահին է ներկայացրել ԼՂ-ի շուրջ վերջին զարգացումները

13/10/2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը Էմոմալի Ռահմոնին տեղեկացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հետ կապված վերջին զարգացումների մասին.

«Ինչպես գիտեք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հորդորից հետո, Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների խորհրդակցությունների արդյունքում ընդունվեց համատեղ հայտարարություն՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ից հումանիտար նպատակներով հրադադարի հաստատման մասին: Այդուհանդերձ, հրադադարը մնում է փխրուն և անկայուն: Խախտելով իր ստանձնած պարտավորությունները՝ Ադրբեջանը շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել առաջնագծի տարբեր հատվածներում:

Հուսով ենք, որ ադրբեջանական կողմը հավատարիմ կմնա հրադադարի ռեժիմի պահպանմանը, և առաջիկա օրերին ղարաբաղյան հակամարտության գոտում արյունահեղությունը կդադարեցվի»: