«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսպանիան Բուլղարիա կուղարկի չորս կործանիչ եւ 130 զինծառայող

09/02/2022

Իսպանիան Բուլղարիա կուղարկի չորս մարտական ինքնաթիռ եւ 130 զինծառայող Ուկրաինայի շուրջ լարվածության ֆոնին օդային տարածքի պարեկության խնդիրները կատարելու համար, հայտնել Է Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը, հաղորդում Է Reuters-ը։

Ակնկալվում է, որ առաջին իսպանական Eurofighter կործանիչները Բուլղարիայում վայրէջք կկատարեն շաբաթվա վերջին՝ Բուլղարիայի ՌՕՈՒ-ի հետ օդային տարածքը պաշտպանելու համար, մինչեւ մարտի վերջը:

«Առաքելությունն իրականացնում է արեւելյան թեւում  ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության ապահովման միջոցառումները», - ասված Է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Սպասվում է, որ ապրիլին եւ մայիսին Նիդեռլանդները Բուլղարիա կուղարկի երկու F-35 Ինքնաթիռ՝ օդային տարածքը պարեկելու համար։

2004 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող  Բուլղարիան  պլանավորում է բուլղարական հրամանատարության ներքո եւ ՆԱՏՕ-ի հետ սերտ համագործակցությամբ մինչեւ 1000 զինծառայող ունեցող մարտական խումբ ստեղծել ․ խմբում  նաեւ ընդգրկված կլինեն այլ միութենական երկրների զինվորներ։