«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թալանել են «Դինգո»-ի շների համար նախատեսված կերի պահեստը

21/04/2021

«Դինգո» թիմը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

Այսօր թալանել են մեր կացարանի կերի պահեստը։

Այդ քանակի կեր կարող են տանել միայն սովորականից էժան գնով “տակից” վաճառելու համար։

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ, եթե կպատահեք/կլսեք/կտեսնեք, որ որևէ տեղ, որևէ մեկին որևէ անհատ առաջարկում է չոր կեր (ամենայն հավանականությամբ անսովոր մատչելի գնով), անպայման տեղեկացնել մեզ։ Ձեր անձի գաղտնիությունը երաշխավորում ենք։

Խնդրում ենք բոլորին հնարավորինս տարածել, կեր վաճառողների նկատմամբ լինել ուշադիր ու ամեն կասկածելի բան պատահելիս մեզ անպայման տեղեկացնել։

Անտուն, հաշմանդամ, տուժված շների համար նախատեսված կերը թալանող, ՉԵՍ ՄԱՐՍԵԼՈՒ»,-նշված է հայտարարության մեջ։