Անհրաժեշտ է, որ Բաքուն պարտավորվի կառուցողական կերպով ներգրավվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացում. ԵԽ փոխնախագահ
20/07/2020
<p style="text-align: justify;">«Հրադադարի որևէ խախտում չպետք է այլևս հանդուրժենք: Անհրաժեշտ է, որ Բաքուն պարտավորվի կառուցողական կերպով ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո անցկացվող բանակցային գործընթացում: Նոր սերունդներն ատելության ու թշնամու տրամաբանությամբ չպետք է մեծանան»,- այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, որն օրեր առաջ մտահոգություն էր հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների կապակցությամբ եւ 2 կողմին հորդորել անցնել բանակցային ձեւաչափին:<br /> <br /> </p> <p style="text-align: right;"><em>Աղբյուր` Factor.am</em></p>