«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարությանը անկեղծացել է Փաշինյանի մասով․ նա «յան է տվել» Փաշինյանից․«Իրավունք»

02/03/2021

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նեղ շրջապատում անկեղծացել է, որ այլեւս չի աջակցելու Նիկոլ Փաշինյանին:

Ավելին` նա քաղաքապետարանի ռեսուրսները չի ներդրել` մարտիմեկյան իշխանական հավաքին «գլխաքանակ» ապահովելու համար: Միեւնույն ժամանակ, ասել է, որ թաղապետարանների վրա ազդեցություն չունի` ինչ կանեն, թող անեն: Մարությանի այսպիսի դիրքավորումը Երեւանի ավագանու իմքայլականների շրջանում բավական «ծանր են տարել»:

Իսկ թե ինչ հետեւանք կունենա ստեղծված լարվածությունը Մարությանի հետագա պաշտոնավարման վրա, ցույց կտա ժամանակը»: