Տարոն Վարազդատյանն ընտրվել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱԼԱՏ» ՀԿ-ի խորհրդի անդամ
03/05/2021
2021 թվականի մայիսի 1-ին տեղի է ունեցել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱԼԱՏ» ՀԿ-ի ընդհանուր ժողովը, որի շրջանակներում կայացած ընտրությունների արդյունքում ձևավորվել են Պալատի կառավարման մարմինները` Խորհուրդը և Վերստուգիչ հանձնաժողովը:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «ՔԵՅԷՄՋԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրեն և կառավարող գործընկեր Տարոն Վարազդատյանն ընտրվել է Պալատի խորհրդի անդամ:
Շնորհավորում ենք մեր գործընկեր Տարոն Վարազդատյանին և վստահություն հայտնում, որ վերջինս, ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը, իր ներդրումը կունենա Պալատի` որպես ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրված միակ մասնագիտական կառույցի նորովի կայացման ու զարգացման հարցում: