«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Սիսիանում ձյան ինտենսիվ տեղումներ են

12/03/2021

Ձյան ինտենսիվ տեղումներ են Սիսիանում: 90-ականներից հետո այսպիսի առատ ձյուն տեղացիները չեն հիշում: Տեղումները ձյան հաստ շերտ են դրել տների տանիքներին ու ճանապարհներին, դժվարացրել նաև տրանսպորտի տեղաշարժը: Այսօր մարտի 12-ն է, բայց տպավորություն է, թե խոր ձմեռ է` ասում են մարդիկ:

Մի քանի օր է, ինչ ձյունը, կարճատև ընդմիջումներով, գալիս ու չի դադարում:

Սևան Գալստյան (Սիսիանի բնակիչ) - Եթե հալած չլինի, ուղիղ մի մետր է՝ գալիս է: Այնտեղ տեղ ունեմ՝ չափել եմ, 80 սմ կա՝ երեկվա ձյան հետ: