«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խնդրում եմ այլևս չշահարկել այս հարցը. Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ գույքահարկի վճարման մասին

08/12/2020

Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած 45-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը, Արտահ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելիներս, խնդրում եմ այլևս չշահարկել այս հարցը, քանի որ մեքենաս ի սրտե եմ նվիրել բանակին և այո՝ վճարել եմ գույքահարկը՝ օրենքով սահմանված կարգով»,-գրել է նա:

Նշենք, որ Արտակ Հովհաննիսյանը բանակին է նվիրաբերել իր մեքենան, սակայն հետագայում խնդիրներ են առաջացել փաստաթղթավորման հետ կապված։ Նվիրատվություն կատարելու համար անհրաժեշտ է եղել վճարել մեքենայի գույքահարկը։ Պահանջի մասին նա իմացել է արդեն հրադադարից հետո։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Իրավաբան.net