«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավելի կանաչ՝ ներսից և դրսից․ Ինեկոբանկը GEFF-ը Հայաստանում ծրագրի երկրորդ փուլի առաջին գործընկեր կազմակերպությունն է

14/04/2021

«Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ Հայաստանում մեկնարկել է Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) երկրորդ փուլը. հպարտ ենք շարունակել մեր բեղմնավոր համագործակցությունը և վերահաստատում ենք Հայաստանում կանաչ ֆինանսավորումը խթանելու մեր պատրաստակամությունը», հայտարարել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Արեն Նալթակյանը։ Ծրագրի երկրորդ փուլի շրջանակում Ինեկոբանկը ստացել է 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ իր 26 մասնաճյուղերի միջոցով կանաչ ներդրումային ծրագրեր ֆինանսավորելու նպատակով:
Ծրագրի առաջին փուլում՝ 2019թ. hունվարից սկսած, Ինեկոբանկն արդեն տրամադրել է 2.5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք միջոցներ՝ նպաստելով Հայաստանում տարեկան 4.9 ԳՎտժ/ժամ մաքուր էներգիայի արտադրությանն ու 3,125 տոննա/տարեկան ծավալով ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը:
GEFF-ի ֆինանսավորմամբ և Կանաչ տեխնոլոգիաների ցանկի միջոցով Ինեկոբանկի հաճախորդների համար հասանելի են դառնում շուրջ 164 տեղական վաճառողների կողմից առաջարկվող ավելի քան 1800 բարձր արտադրողականությամբ տեխնոլոգիաներ: Այս տեխնոլոգիաների խնայողությունների հարաբերակցությունը առնվազն 20% -ով բարձր է շուկայական միջին ցուցանիշից:
Ծրագրի շրջանակում նախատեսվում են ներդրումային պարգևատրումներ՝ վարկի գումարի մինչև 20%-ի չափով այն ընկերություններին, ովքեր սեփական բիզնեսի կարիքները հոգալու համար կկատարեն վերականգնվող էներգիայի ներդրումներ։ Ներդրումային պարգևատրումը տրամադրվում է Կլիմայի ներդրումային ֆոնդի (CIF) աջակցությամբ:
Բացի այդ, խնայողությունների ներուժի բացահայտման կարիք ունեցող ներդրումային նախագծերը կարող են ստանալ անվճար մասնագիտական խորհրդատվություն, որը ֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից և տրամադրվում է GEFF ծրագրի միջոցով ներդրումներ կատարող բոլոր բիզնես հաճախորդներին: Երկրորդ փուլում ավելացել են ֆինանսավորման նոր տեխնոլոգիաներ, դրանք են կլիմայի հարմարվողականությանն (ԿՀ) ուղղված բարձր արտադրողականությամբ տեխնոլոգիաները: Հայաստանում ԿՀ ֆինանսավորման միջոցով, GEFF-ը հիմնականում աջակցելու է ջրի սպառման արդյունավետության խթանման և հողերի կայուն կառավարման ներդրումային նախագծերին, այդպիսով պահպանելով բնական ռեսուրսները և ապահովելով ավելի բարձր, երկարաժամկետ բիզնես արդյունքներ:
Երևանում և մարզերում ֆինանսավորվող վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և կլիմայի հարմարվողականությանն ուղղված ներդրումային նախագծերին զուգահեռ Ինեկոբանկը տարվա ընթացքում հանդես կգա բազմաթիվ այլ նախաձեռնություններով` խթանելով կանաչ տնտեսության գաղափարը իր աշխատակիցների և հաճախորդների շրջանում` այդպիսով տարին դարձնելով «ավելի կանաչ՝ ներսից և դրսից»:
ՎԶԵԲ-ի GEFF ծրագիրը գործում է աշխարհի 27 երկրների 155 տեղական ֆինանսական հաստատություններ միջոցով: Ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ-ի ավելի քան 5 միլիարդ եվրոյի հասնող ֆինանսական աջակցությամբ: Ավելի քան 202,000 ներդրումների արդյունքում, աշխարհում հնարավոր է եղել կրճատել տարեկան գրեթե 9 մլն տոննա ածխաթթու գազի արտանետում: