«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանում Covid -19-ի դեմ պատվաստվել է մոտ 300 անձ

16/03/2021

Հայաստանում Covid -19-ի դեմ պատվաստվել է ընդհանուր առմամբ մոտ 300 անձ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս պահին մոտ 300 անձ ունենք պատվաստված, շարունակվում է գործընթացը, դեռ, իհարկե, միայն Covid կենտրոնների բուժաշխատողների շրջանում, որովհետև հաջորդ խմբաքանակները դեռ պետք է գան Հայաստան, այդ ժամանակ արդեն ավելի լայն շրջանակներ կպատվաստվեն»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը նշեց, որ այս պահին պատվաստումներն իրականացվում են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով:
Անդրադառնալով «AstraZeneca» պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ տեղեկություններին, Ավանեսյանը նշեց, որ Առողջապահության նախարարությունն ուշադրությամբ հետևում է բոլոր հրապարակումներին:
Մարտի 15-ին և 16-ին եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են «AstraZeneca» պատվաստանյութի օգտագործումը: