26-ամյա մի երիտասարդի ոստիկանները բռնել են «Արդշինբանկ»-ում
14/11/2020
Օրերս, կեսգիշերն անց, ոստիկանության Մալաթիայի բաժնի և ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնի օպերատիվ խմբերը «տագնապ ազդանշանի» հետքերով մեկնել են Սեբաստիայի փողոց։ Օպերատիվ արձագանքի շնորհիվ ոստիկանության ծառայողները «Արդշինբանկի» մասնաճյուղում բռնել են 26-ամյա մի երիտասարդի, որը, նախնական տվյալներով, փորձել էր տերմինալից գողություն անել։
Նա կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին ու խոստովանական բացատրություն տվել։ Բացի այդ, Արտաշատի բնակիչ երիտասարդի խուզարկությամբ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել։ Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։