«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Զախարովան նշել է Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացման պայմանները

09/02/2022

Ուկրաինայի շուրջ իրադրության դեէսկալացիան հնարավոր է, եթե Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն դադարեցնեն այդ երկրի օդուժի հետ համատեղ վարժանքները և դուրս բերեն ավելի վաղ Կիևին մատակարարած զինամթերքը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Համոզված ենք, որ շատ հեշտ կարելի է հասնել Ուկրաինայի շուրջ իրադրության դեէսկալացիային, որի մասին այդքան խոսում ու գրում են մեր արևմտյան գործընկերները: Դրա համար պետք է դադարեցնել Ուկրաինային զինամթերքի մատակարարումը, նրա տարածքից հետ կանչել արևմտյան ռազմական խորհրդատուներին, հրահանգիչներին, դադարեցնել Ուկրաինայի օդուժի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ զորավարժությունները, ինչպես նաև ուկրաինական տարածքից դուրս բերել ավելի վաղ Կիևին մատակարարված արտասահմանյան զինամթերքը»,- ճեպազրույցի ընթացքում ասել է Զախարովան: