«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանա-թուրքական ագրեսիան Հայաստանի նկատմամբ ցույց է տալիս, որ նրանք ամենևին չեն հրաժարվել հայ ժողովրդի բնաջնջման իրենց նպատակից. Ուգո Վոլլի

23/04/2021

«Ցեղասպանությունը այժմ նորից շարունակվում է զենքի ուժով», – ասում է Թուրինի համալսարանի սեմիոտիկայի դասախոս Ուգո Վոլլին իր «Արվեստը և ցեղասպանությունը» վերնագրով հոդվածում։ Ուգո Վոլլին սեմիոտիկայի ոլորտում հեղինակավոր գիտնական է, որը դասախոսել է ամբողջ աշխարհում 15-ից ավելի հեղինակավոր համալսարաններում։ Նա եղել է տարբեր պետական և մասնավոր հաստատությունների՝ ներառյալ Միլանի և Բոլոնիայի քաղաքապետարանները, խորհրդատու:

Արվեստը և ցեղասպանությունը. Ուգո Վոլլի


Կարո՞ղ է արդյոք արվեստը որևէ բան ասել ցեղասպանության վերաբերյալ։ Անհրաժեշտ է ավելի արմատական հարց ուղղել. «Հնարավո՞ր է արդյոք զբաղվել արվեստով ցեղասպանությունից հետո»: 1949 թվականին հրեական ծագմամբ գերմանացի հանրահայտ փիլիսոփա և երաժշտագետ Թեոդոր Վիզունգրունդ Ադոռնոն բացասական պատասխան էր տալիս՝ ասելով. ««Աուշվից»-ից հետո բանաստեղծություն գրելը բարբարոսական ակտի է նման»։ Շատ արվեստագետներ, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով ցեղասպանության զոհ են դարձել, իրենց մեջ անշուշտ կրել են անկարողության այդ զգացումը, որը լիովին անհնարին է դարձնում արարելու իրենց մղումն ու կոչումը։ Նման ամենահայտնի դեպքերից է 1900-ականների մեծ բանաստեղծ Պոլ Սելանի դեպքը, ով Շոայից մազապուրծ է լինում, սակայն, ի վերջո ինքնասպանություն է գործում Փարիզում 1970 թվականին: Նույն ճակատագրին են արժանանում նաև Պրիմո Լևին և Բրունո Բեթելհեյմը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում: https://www.aravot.am/2021/04/23/1186250/