Լեռնային Ղարաբաղում Իսկանդեր չի կիրառվել, և այդ փաստը հաստատվել է. Պեսկով
02/04/2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է ադրբեջանական կողմի պնդումներին, թե Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերվել են «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մասեր:
«Դա նոր տեղեկություն է, որ անհայտ է, ես տեղեկություններ չունեմ: Հակամարտության ժամանակ Իսկանդերները չեն օգտագործվել, և այս փաստը հաստատվել է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: