«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստեփանակերտում կկառուցվի Եղբայրական գերեզմանոցի նոր հատվածը

11/03/2021

Ստեփանակերտի քաղաքապետարանը նախաձեռնում է կառուցել Եղբայրական գերեզմանոցի նոր հատվածը, որտեղ ննջում են 44-օրյա պատերազմի զոհերը: Այս մասին հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետարանը:

«Քաղաքային իշխանությունների այս որոշումը պայմանավորված է մեր սուրբ նահատակների ընտանիքներին ֆինանսական ծանրաբեռնվածությունից ազատելու նկրտումով: Բացի այդ, յուրաքանչյուրիս պարտքն է փայփայել մեր տղաների անմար հիշատակը և նեցուկ կանգնել նրանց հարազատներին:

Նաև տեղեկացնում ենք, որ շինարարությունը ընթանալու է փուլային տարբերակով և անպայման քննարկվելու ու հաշվի են առնվելու զոհվածների ընտանիքների նկատառումները տապանաքարերի, նկարների և այլ նրբությունների վերաբերյալ: Ակնկալում ենք քաղաքի ողջ բնակչության աջակցությունն այս հիրավի նվիրական ծրագրի կյանքի կոչման գործում», - նշված է հաղորդագրության մեջ: