«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Նեմեսիսի» արձանի մասին վարչապետին չէի ասել. նախկին քաղաքապետ

10/05/2023

Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ վարչապետի խորհրդական Հրաչյա Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երևանում «Նեմեսիս» հուշակոթողի տեղադրմանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք տեղյակ է եղել, որ քաղաքում նմանատիպ արձան է տեղադրվելու և այդ մասին հայտնե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանին.«Իհարկե, տեղյակ եմ եղել: Չէ, չեմ ասել վարչապետին: Կարծում եմ՝ «Նեմեսիսը» պատմական փաստ է և այն ինչ-որ ձևով արձանագրվել է: Հիմա Թուրքիայի կողմից  կարող է ստիպեն մեզ մեր դասագրքերից էլ դա՞ հանել: Դա ուղղակի ծիծաղելի է»: