«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մենք իրականում ճանաչել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը. Փաշինյան

11/04/2024

Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մենք իրականում ճանաչել ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի՝ 2023 թվականի կատարման արդյունքների զեկույցի քննարկմանն առնչվող եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստը մեզ անհրաժեշտ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որովհետեւ ՀՀ տարածքային ամբողջականությունը պարփակված է Ադրբեջանով։

՛՛ՀՀ-ն նույնիսկ պատմականորեն, հենց ԽՍՀՄ տրամաբանությամբ այն երկիրն է, որը պարփակված է այն երկրներով, որովհետև եթե չես ճանաչում իրենց տարածքային ամբողջականությունը, դու քո երկրի գոյությունը չես ճանաչում։ Այս գայթակղության մեջ են դրել մեզ, և դրանով է, որ մենք ինքներս մեր ձեռքով մեր երկրի սուվերենությունը քայքայել ենք։

Ինձից շատ սիրող չլինի այդ պատամական Հայաստանը, բայց ես հրաժարվում եմ պատմական Հայաստանը ավելի շատ սիրել, քան իրական Հայաստանը՛՛,-նշեց Փաշինյանը: