«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Նորություն լինի, կիմանաք էլի. Արայիկ Հարությունյանը՝ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի աշխատանքից ազատման դիմումի մասին

24/06/2020

Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը խոսեց ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի աշխատանքից ազատվելու մասին: Դիտարկմանը, թե արդեն մեկ ամիս է, որ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում է գրել, բայց դեռ այն չի ստորագրվել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Նորություն լինի, կիմանաք էլի: Դուք գիտեք, որ ես նրա հայտարարության հետ կապված համապատասխան արձագանք էի տվել և իրավապահ մարմինները որոշակի նյութերի նախապատրաստում էին իրականացնում, Սմբատ Գոգյանին ևս հրավիրել էին»:

«Գոգյանը դրանից առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում՝ խառնելով ամբողջ մամուլը հայտարարություններով: Սմբատ Գոգյանը գնացել և հրաժարվել է հանցագործությունունների մասին հայտարարություն տալ: Իրավապահները մերժել էին վարույթը ընդունել, քանի որ բավարար ապացույցներ չեն եղել»,- ասաց նա և նշեց, որ այս հարցի շուրջ այլևս պատասխաններ չի տալու:

Հիշեցնենք, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Գոգյանի հայտարարության հիման վրա հորդորել էր իրավապահ մարմիններին զբաղվել բարձրացված հարցով: Գոգյանը նշել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։ Ըստ Հարությունյանի՝ այդ հայտարարությունը, առերևույթ, կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք:

Աղբյուրը`  Tert.am

Կայքի խմբագիր` Աննա Հակոբյան, Generalnews.am