«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բորելը Ռուսաստանին մեղադրել է ցորենի դեֆիցիտ ստեղծելու մեջ։

05/06/2022

Հացահատիկի համաշխարհային դեֆիցիտի հիմնական պատճառը Ռուսաստանի ներխուժումն է Ուկրաինա։ Արևմտյան պատժամիջոցները ոչ մի կապ չունեն սպասվող զանգվածային սովի հետ, Twitter-ում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ռուսաստանն ուղղակիորեն պատասխանատու է միջազգային առևտրում հացահատիկի պակասի համար։ Իր ագրեսիան դադարեցնելու փոխարեն, նա ակտիվորեն ձգտում է պատասխանատվությունը տեղափոխել միջազգային պատժամիջոցների վրա»,- գրել է Բորելը։

Նրա խոսքով՝ ԵՄ երկրների կողմից սահմանված սահմանափակումները չեն ազդում ռուսական գյուղմթերքի ու դրանց փոխադրման վրա։

«Եվրամիության պատժամիջոցներն ուղղված են Ռուսաստանի՝ պատերազմը շարունակելու ունակության դեմ, դրանք ուղղված չեն ցորենի դեմ»,- ընդգծել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Միաժամանակ, Բորելի հայտարարությունը մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

«Պարոն Բորել, ձեզ հացահատիկ է պետք: Եկեք, գնեք և հավաքեք: Ի՞նչն է քեզ խանգարում: Միակ բանը, որ խանգարում է ձեզ դա անել, խղճի պակասն է»,- գրել է Զախարովան։