«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արցախում արձանագրվել է 2 նոր դեպք

14/03/2021

 Արցախում մարտի 13-ին կատարվել է 27 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3704 քաղաքացու հետազոտություն, որից 524-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2408 դեպք: Կատարվել է 21 152 թեստավորում:

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: