«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չինաստանը հաղթահարել է մալարիան

30/06/2021

Չինաստանը ստացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վկայականը, որը հաստատում է երկրի՝ «մալարիայից զերծ» կարգավիճակը։ ԱՀԿ-ի հաղորդմամբ՝ երկիրը վկայականը ստացել է 70 տարվա ջանքերից հետո, նպատակաուղղված և շարունակական գործողությունների արդյունքում։ 1940-ականներին Չինաստանն ամեն տարի հայտնել է մալարիայով հիվանդացության 30 մլն դեպքի մասին։
Կազմակերպության տվյալներով՝ վերջին 30 տարում Չինաստանը Խաղաղ օվկիանոսի արևմյան տարածաշրջանի առաջին երկիրն է, որը նման վկայագիր է ստացել։
Նշվում է, որ մալարիայի բացակայության մասին ԱՀԿ վկայագիր ունի ընդհանուր առմամբ 40 երկիր։ Վերջերս այդպիսի վկայագրեր ստացած երկրներն են Սալվադորը (2021 թ), Արգենտինան (2019) և Ուզբեկստանը (2018)։