«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը ներքին տուրիզմի վերականգնման գծով երկրների առաջին հնգյակում է

12/12/2021

Ռուսաստանը, Տուրիզմի համաշխարհային կազմակերպության վարկածով, ներքին տուրիստական հոսքերի վերականգնման տեմպերով առաջատարների հնգյակում է, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանում Զբոսաշրջության ոլորտի միության փոխնախագահ Յուրի Բարզիկինը:

Նա նշել է, որ քովիդի պատճառով մարդիկ դեռեւս խուսափում են ճամփորդել, քովիդի նոր ալիքները վստահություն չեն ներշնչում օգտատերերին հանգստի անցկացման հարցում: Սակայն, չնայած դրան, շուկայում նկատելի է վերականգնման միտումը:

«Այդուհանդերձ, մեզ մոտ նկատվում է վերականգնման միտում: Այն տեսանելի է թվերում, ցուցանիշների ծավալներում եւ, բնականաբար, ուղղություններում, երկրներում: Եթե ասենք, որ ներքին տուրիզմը հասնում է նախաքովիդային մակարդակի, ապա արտաքինը՝ այդ ժամանակաշրջանին գրանցված 50 տոկոսի մակարդակում է, գուցե ավելի ցածր է դրա ցուցանիշը»,-պարզաբանել է նա: