«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանի 6 դպրոցներում Հայկ Մարությանի որոշումներով տնօրեններ են նշանակվել

11/12/2021

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշումներով մի քանի դպրոցներում տնօրեններ են նշանակվել։

Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից։

Դեկտեմբերի 9-ի որոշումներում ասվում է․

– ««Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան հ.200 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Մարինե Հենրիկի Հովհաննիսյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 10-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (10.12.2021թ.–10.12.2026թ.)»:

– ««Երևանի Հրանտ Դինքի անվան հ.44 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Մարինա Աղասու Տոնոյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 11-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (10.12.2021թ.–10.12.2026թ.)»:

– ««Երևանի Ջորջ Դունայանցի անվան հ.154 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Սուսաննա Սիմոնի Արշակյանի հետ 2021թ. դեկտեմբերի 10-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 10.12.2021թ. մինչև 01.01.2024թ.»:

Դեկտեմբերի 8-ի որոշումներում ասվում է․

– ««Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան հ.153 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Անուշ Գրիշայի Սարգսյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 8-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 08.12.2021թ.–29.01.2026թ.»:

– ««Երևանի Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Լարիսա Կառլենի Մկրտչյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 8-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (08.12.2021թ.–06.06.2026թ.)»:

– ««Երևանի Հենրի Մորգենթաուի անվան հ.126 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Հասմիկ Արամի Սարգսյանի հետ 2021 թվականի դեկտեմբերի 8-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով (08.12.2021թ.–08.12.2026թ.)»: