«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է». Ալիև

10/05/2024

«Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է։ Այս մասին օկուպացված Շուշի տեղափոխված առաջին բնակիչներին բնակարանների բանալիների հանձնման արարողության ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այսօր 1990 և 1992 թվականներին «օկուպացված Ղազախի հողերը»( չակերտները-խմբ.) վերադարձվում են մեզ առանց մեկ կրակոց արձակելու։ Սահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է։

Այսօր մեր մեկ խնդրանքով Ղազախի չորս գյուղ է վերադարձվում մեզ։ Այդպես էլ շարունակվելու է:

Այստեղ խոսելու իրավունքը մեզ է պատկանում, մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ։

Ե՛վ Հայաստանը, և՛ դրա հետևում կանգնած արտաքին շրջանակները, նրանց սուտ խոստումներ տալով, կփոշմանեն, եթե մեզ հաշվի չառնեն»,-Ալիևի խոսքերը մեջբերել է ԱՊԱ-ն:

https://infoport.am/