«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու համար վարորդը պարեկին կաշառք է առաջարկել

24/01/2022

Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունվարի 22-ին` ժամը 03.50-ին, Աթոյան փողոցում, ստուգելու նպատակով, կանգնեցրել են «Հունդաի» մակնիշի ավտոմեքենա: Պարզվել է՝ վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում:

Մեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու համար վարորդը ոստիկանության ծառայողին կաշառք է առաջարկել: Պարեկները նրան բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Նախապատրաստվում են նյութեր: