«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փորձելու ենք ապահովել ներդրողների անվտանգությունը. Քերոբյանը` Երասխի գործարանի մասին

16/06/2023

Սահմանամերձ համայնքներում ներդրումները խթանելու համար երկարաժամկետ կայուն խաղաղություն է պետք, որի ուղղությամբ ՀՀ իշխանություններն աշխատում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով Երասխում կառուցվող գործարանի կառուցմանը։

Ադրբեջանի զինուժն այսօր կրկին կրակել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։

«Կարծում եմ` երկարաժամկետ կայուն խաղաղությունն անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք բարենպաստ ներդրումային միջավայր ապահովել ոչ միայն մեր սահմաններին, այլև ամբողջ Հայաստանում»,– ավելացրեց Քերոբյանը։

Թե ինչ փուլում է գործարանի կառուցումը և երբ է նախատեսվում այն գործարկել, նախարարը խորհուրդ տվեց ճշտել ներդրողներից։

«Մենք փորձելու ենք ապահովել նրանց անվտանգությունը, սակայն ծրագրերն ու աշխատանքները նրանց իրավասության ներքո են»,– ասաց Քերոբյանը` ավելացնելով, որ էկոնոմիկայի նախարարությունն իր ծրագրերի միջոցով փորձում է օգնել ներդրումայի ծրագրի իրականացմանը։

GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանն ավելի  վաղ հայտարարել էր, որ գործարանի շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել դեկտեմբերին, իսկ տեխնոլոգիական աշխատանքները` հաջորդ տարի։

Թե որքանով հնարավոր կլինի նշված ժամկետներում ներդրումային ծրագրերը կյանքի կոչել, էկոնոմիկայի նախարարը դժվարացավ ասել և կրկին խորհուրդ տվեց շփվել ներդրողների հետ։ «Իրենք ավելի ճիշտ կուղղորդեն»,– ընդգծեց Քերոբյանը։