«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Ես ինձ շատ լավ եմ զգում ՍԴ դատավորի պաշտոնում, հուսով եմ՝ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել

24/09/2020

Լրագրողներն այսօր ՍԴ դատավոր Արման Դիլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է այսօր դարձյալ քննարկեն նիստը դռնբաց անցկացնելու հարցը։ «Չեմ կարող ասել»,- պատասխանեց նա։

Նա նշեց, որ չի առաջադրվելու։ Դիտարկմանը, թե Վահե Գրիգորյանի սցենարով ինքը պետք է ընտրվի ՍԴ նախագահ և պայքարը իր ու Երվանդ Խունդկարյանի միջև է, Դիլանյանը նկատեց. «Էլի ՍԴ-ի աղբյուրներն են փոխանցել, էն նույն աղբյուրները, որոնց համաձայն ես ամեն օր կառավարություն եմ գնում և այնտեղից ինչ-որ ցուցումներ եմ ստանում, հա՞։ Եկեք այդպիսի հեյրուրանքների մի հավատացեք, ավելի լուրջ լինենք, ՍԴ դատարանն ավելի լուրջ հիմնարկ է։ Ես ինձ շատ լավ եմ զգում ՍԴ դատավորի պաշտոնում, հուսով եմ՝ այդտեղ էլ կշարունակեմ աշխատել»։