«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մասնագետը նշել է սմարթֆոնի մոտալուտ մահվան նշանները

08/01/2022

Սմարթֆոնի կյանքի վերջի հիմնական ցուցանիշներն են հաճախակի վերագործարկումները, հանկարծակի անջատումները և կախումները: ՏՏ ոլորտի փորձագետ Եվգենի Կաշկինը РИА Новости-ի հետ զրույցում նշել է գաջեթի մոտալուտ մահվան նշանները։

Փորձագետը նաև ուշադրություն է հրավիրել էկրանի հպման զգայունության կորստի, մարտկոցի ուռչելու, գաջեթի ուժեղ տաքացման (նույնիսկ հանգստի ժամանակ) և սարքի չափազանց արագ լիցքաթափման վրա։ Մասնագետը խորհուրդ է տվել հեռացնել ավելորդ հավելվածները, մաքրել սմարթֆոնի հիշողությունը «աղբից», ձեռք բերել դիմացկուն պատյան, պարբերաբար վերագործարկել գաջեթը և վերալիցքավորել մարտկոցի լիցքավորման 20 տոկոս մակարդակի դեպքում։