«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Հայաստանում հայտնաբերված միջազգային մակարդակով հետախուզվող ԱՄՆ քաղաքացին էքստրադիցիայի ենթարկվեց

13/01/2022

2021 թվականի օգոստոսի 17-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով ՀՀ-ում ոստիկանության Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների հետ, Ջրաշեն գյուղում հայտնաբերել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման էին ենթարկել ԱՄՆ 43-ամյա մի քաղաքացու:

Նա միջազգային մակարդակով հետախուզվում էր ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի քրեական օրենսգրքի` երեխայի բռնաբարություն, երեխայի հետ շարունակական սեռական հարաբերություն և անառակաբարո գործողություններ, անչափահասների կոռուպցիա հոդվածների հատկանիշներով։
Խափանման միջոցը` կալանք:

Հետախուզվողը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր:

Հունվարի 10-ին, ինչպես ՀՀ ոստիկանության և Գլխավոր դատախազության, այնպես էլ ԱՄՆ մի շարք իրավապահ մարմինների ներկայացուցիչների, նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ հետախուզվողն էքստրադիցիայի ենթարկվեց ԱՄՆ: