«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը չի բացառում, որ Էրդողանը Ստամբուլում կարող է բարձրացնել Ղարաբաղի թեման

29/03/2022

Ռուսական կողմը չի բացառում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցությունների նպատակով Ստամբուլ ժամանած Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների հանդիպման ժամանակ կարող է բարձրացնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հարցը։ Այս մասին ТАСС-ին հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ ռուսական աղբյուրը։

«Եթե միայն Էրդողանի կողմից, <…> դա ուկրաինացիներին չի վերաբերում, բայց նա կարող է փորձել քննարկել դա մեզ հետ (Լեռնային Ղարաբաղում սրման թեման-նշում է ТАСС-ը)»,- ասել է գործակալության զրուցակիցը։

«Անկեղծ ասած, չեմ կարծում, որ ժամանակը բավարար կլինի»,- հավելել է նա։