«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունները նպաստում են կորոնավիրուսի տարածմանը». ԱՀԿ

13/10/2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Թարիք Յասարևիչը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է , որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական դրությունը տարածաշրջանում նպաստել է կորոնավիրուսի տարածմանը:  

«Ինչպես նշել ենք` կորոնավիրուսը սահմաններ չի ճանաչում: Հակամարության համար զորքերի մոբիլիզացումը, բնակչության տեղահանումը նպաստում են վիրուսի տարածմանը»,- նշել է Յասարչևիչը և հավելել, որ ԱՀԿ-ն նախինի պես շարունակում է ձեռնարկել և ընդլայնել պետություններում վիրուսի կանխարգելման դեմ միջոցառումները: 

Նշվում է, որ Հայաստանում վերջին 14 օրում կորոնավիրուսային հաստատված դեպքերը կրկնապատկվել են, իսկ Ադբեջանում ավելացել են 80 տոկոսով: