Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ է վիրավորվել. Արցախի տեղեկատվական շտաբ
16/10/2020
Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ է վիրավորվել՝ Յուրի Մելքումյան, Սողոմոն Մելքումյան, Գրիգորի Վերդյան: Վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Համայնքին հասցվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են։
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբի տելեգրամյան ալիքը։