«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կրակոցներ՝ Հրազդանում. վարսավիրանոցում փոխհրաձգություն է եղել, կան վիրավորներ

08/10/2021

Հոկտեմբերի 7-ին կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստասվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչը՝ 30-ամյա Մորիս Ս.-ն է։ Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվում, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Պարզվել է, որ նշված անձինք են Ծաղկաձոր քաղաքի բնակիչ, 22-ամյա Աշոտ Կ.-ն և Վանաձոր քաղաքի բնակիչ, 21-ամյա Սամվել Ան-ն։  Սամվել Ա.-ն այնուհետև «Սևան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Պարզվել է նաև, որ նշված անձինք հրազենային վնասվածքներ են ստացել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Օգոստոսի 23 փողոցում գտնվող վարսավիրանոցներից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ 

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ոստիկանության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, և այդ տեղեկություններն իրացնելով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոչ վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Հրազդանի, Կոտայքի, Նաիրիի, Չարենցավանի բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչների հետ, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ, պարզում են, որ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմանում, նշված վարսավիրանոցում Աշոտ Կ.-ի, Սամվել Ա.-ի և Մորիս Ս.-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Աշոտ Կ.-ն իր մոտ եղած «Մակարով» տիպի ատրճանակով կրակոց է արձակել Մորիս Ս-ի ուղղությամբ, ով ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել։ Իսկ Մորիս Ս.-ի եղբայրը՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Ավիս Ս.-ն, դեռևս անհայտ տեսակի ատրճանակից կրակոց է արձակել Աշոտ Կ.-ի և Սամվել Ա.-ի ուղղությամբ, որոնք նույնպես ոտքերի հատվածում ստացել են հրազենային վնասվածքներ։ 

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի  235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, արնանման հետքեր, ինչպես նաև պատուհանի վնասված ապակի։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, Ավիս Ս.-ին և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։ 

 

նկար