«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սոթքի հանքի ոսկով հարուստ հատվածը մնացել է ադրբեջանական կողմում

16/04/2021

Սոթքի հանքավայրը, որն աշխատեցնում է ռուսական «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը, պահպանել է արդյունահանման ծավալը, սակայն ոսկու պարունակությունը հանքաքարում ավելի քիչ է: Այս մասին «Հրապարակի» հարցին պատասխանելով, հայտնեց «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը: «Տոկոսային հարաբերակցություն չեմ կարող նշել: Մոտավորապես կիսով չափ նվազել է», - ասաց նա: Ստացվում է, որ հանքի այն մասը, որն անցել է ադրբեջանական տիրապետման տակ, ավելի հարուստ է ոսկով: 

Հիշեցնենք՝ պատերազմի օրերին Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքավայրի՝ Սոթքի շահագործումը դադարեցվել էր, քանի որ տարածքն այդ փաստացի պատերազմական գոտի էր և գտնվում էր պաշտպանական գերատեսչության վերահսկողության տակ: Սոթք համայնքն ու Վարդենիս քաղաքը պարբերաբար ռմբակոծությունների էին ենթարկվում ադրբեջանական զինուժի կողմից: Այսօր հանքավայրի մեծ մասն անցել է ադրբեջանական կողմին: 

Ռուսական ընկերությունը ինտենսիվ բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ: 
Ոչ պաշտոնական աղբյուրը հայտնում է, որ բանակցությունների արդյունքում որոշ զիջումների ադրբեջանցիները գնացել են, հայկական կողմին որոշակի տարածք է տրվելու որպես անվտանգության գոտի: Աղբյուրը չի հստակեցնում, թե քանի քառակուսի մետր է վերադարձվել, ասելով, որ թվերը վերջնական չեն, որ բանակցությունը շարունակվում է: 

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դեռ նոյեմբերին բարձրացնում էր կառավարության առաջ Սոթքում աշխատող անձանց գործազրկության հարցը: Մոտ 300 հաստիքներ են կրճատվել, որի արդյունքում մարդիկ դարձել են գործազուրկ:  
Թագուհի Թովմասյանը վստահեցնում է, որ իրեն շատ հետաքրքրում է հարցի սոցիալական բաղադրիչը, որ իրավիճակը Սոթքի հանքավայրում իր ուշադրության կենտրոնում է: Ի՞նչ եղավ գործազուրկների հարցը, հնարավո՞ր է, որ բանակցությունների արդյունքում Սոթքի հանքի տարածքը մեզ կրկին մեզ տրվի, և դրա դիմաց ինչ-ինչ հայկական տարածք փոխանցվեն ադրբեջանական կողմին: 

Մանրամասները ՝սկզբնաղբյուր կայքում: