«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԻՊ-ի աջակցությամբ սահմանամերձ գյուղի բնակչի բարձրացրած խնդիրը լուծվել է

05/06/2023

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ որպես սահմանամերձ գյուղի բնակիչ դրամական օգնություն և սննդային փաթեթ ստանալու հարցում։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գավառի մարզային ստորաբաժանում ներկայացված բողոքի համաձայն՝ դստեր և անչափահաս թոռան հետ բնակվելով սոցիալապես ծանր պայմաններում, ունեն սննդի, հագուստի և դրամական աջակցության կարիք։

Ընտանիքին աջակցություն տրամադրելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին։

Պաշտպանի արագ արձագանքման և պետական իրավասու մարմինների արդյունավետ համագործակցության արդյունքում, հաշվի առնելով ընտանիքի սոցիալապես անապահով վիճակը, տրամադրվել է անհրաժեշտ սոցիալական աջակցությունը։