«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Հայաստանն արտաքին պարտքի սպասարկումը հետաձգելու անհրաժեշտություն չի տեսնում

24/06/2020

Հայաստանն արտակարգ դրության պայմաններում չի պատրաստվում բանակցել՝ իր արտաքին պարտքի սպասարկումը որոշակի ժամանակով հետաձգելու համար:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ԱԺ-ում 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արտաքին պարտքը սպասարկելու համար 2020 թվականին նախատեսված պլանային վճարումները հետաձգելու, հաջորդ տարի տեղափոխելու շուրջ բանակցություններ վարվու՞մ են միջազգային ֆինանսական գործընկերների հետ:

Ջանջուղազյանը վերահաստատեց դեռ ապրիլին՝ բյուջեի մասին օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտնած իր կարծիքը: «Մենք չենք կարծում, որ դա լավագույն ճանապարհն է: Կա վարկանիշի հարց, կա պարտք ներգրավելու հնարավորության հարց: Համենայնդեպս, մենք մինչև այժմ համարում ենք, որ 2020 թվականի դժվարություններին մենք առևերեսվել ենք համեմատաբար զգալի պաշարով՝ պարտք վերցնելու, դա հետևանք է նրա, որ մենք որևէ րոպե չենք ուշացրել որևէ վճարում՝ ինչպես ներքին շուկայում ներդրողների պարտավորությունների կատարման տեսակետից, այնպես էլ արտաքին»,-ասաց նախարարն ու նշեց, որ կառավարությունն այդ ուղղությամբ բանակցելը նպատակահարմար չի համարել և շարունակում է չհամարել:

Նախարարը հիշեցրեց, որ Համաշախարհային բանկն իր անդամ պետություններին առաջարկել է հնարավորություն, որից օգտվել է նաև Հայաստանը:

Համաշխարհային բանկի հետ համատեղ աշխատանքի արդյունքում Զարգացման միջազգային ընկերակցության կողմից Հայաստանին տրամադրված մի շարք վարկերի գծով գործող հավելյալ տոկոսադրույքի (տարեկան 1.7% դրույքաչափով) կիրառման մասին նախկինում կայացրած որոշումը մեկ տարի ժամկետով չեղարկվել է և չի կիրառվելու ֆիսկալ տարվա ընթացքում (2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը): Համաշխարհային Բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականներով՝ հավելյալ 1.7% տոկոսադրույքի մեկ տարով չեղարկման արդյունքում՝ արտաքին տոկոսավճարների գծով ՀՀ պետական բյուջեի տնտեսումը կկազմի մոտ 13 մլն ԱՄՆ դոլար:

Աղբյուրը՝ Tert.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am