«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենն աշխարհի տնտեսություններին կոչ է արել կրկնապատկել ջանքերը՝ ուղղված էներգետիկ անվտանգության բարձրացմանը

17/06/2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աշխարհի խոշոր տնտեսություններին կոչ է արել կրկնապատկել ջանքերը՝ ուղղված էներգետիկ անվտանգության բարձրացման պայքարին, գրում է Reuters-ը։

Նա զգուշացրել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը սրել է անհապաղ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Խոշոր տնտեսությունների երրորդ վիրտուալ հավաքի ժամանակ Բայդենը երկրներին կոչ է արել արագացնել մեթանի արտանետման կրճատմանն ուղղված միջոցները։

Նա նաեւ կոչ է արել 90 միլիարդ դոլար ծախսել՝ մաքուր տեխնոլոգիաների կոմերցիալացումն արագացնելու համար։

Բայդենը հայտարարել է նաեւ, որ չափազանց կարեւոր է աշխատել համատեղ ուժերով՝ մեղմելու պատերազմի հետեւանքները։