Արցախի անկախության մասին բանաձև ներկայացվել է ներկայացուցիչների պալատ
21/10/2020
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի անկախության մասին բանաձև, որի հեղինակն է պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն:
«Արցախը չի կարող միանալ Ադրբեջանին, Արցախը հազարամյակներ շարունակ եղել է Հայաստանի մի մասը»- ասել է նա՝ անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին: