Անձը՝ 125 000 դոլար. ամերիկյան ընկերության ֆուտուրիստիկ օդապարիկը մարդկանց զբոսանքի կտանի տիեզերք

Դեպի տիեզերք թռչելը նվիրական երազանք է բազմաթիվ հետաքրքրասերների համար, ուստի ամերիկյան նորաստեղծ Space Perspective ընկերությունը պատրաստվում է ջրածնի հիմքով աշխատող ֆուտուրիստիկ օդապարիկ ստեղծել ու դրանով մարդկանց տիեզերք ուղարկել:

Ինչպես նշում է Luxury Launches կայքը, օդապարիկը նախատեսված կլինի ութ ուղևորի համար: Ընդհանուր թռիչքը կտևի վեց ժամ. օդապարիկը կշարժվի ժամում տասնութ կմ արագությամբ:

Աղբյուրը մանրամասնում է, որ թեև այն ուղևորներին մինչև տիեզերքի խորքերը չի հասցնի, սակայն բավականաչափ կբարձրանա, որպեսզի մարդիկ հայտնվեն տիեզերական խավարի մեջ ու վերևից տեսնեն Երկիր մոլորակը: Խոսքը մոտ 30,48 կմ բարձրության մասին է:

Բացառիկ ուղևորության գինը մեկ անձի համար կլինի 125 000 դոլար: Նշվում է, որ տիեզերքից վերադառնալուց հետո օդապարիկը վայրէջք կկատարի ծովում, որտեղից էլ նավը ցամաք կտեղափոխի ուղևորներին:

Աղբյուրը` Tert.am

Կայքի խմբագիր` Աննա Հակոբյան, Generalnews.am