«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հնարավոր է՝ ունենանք COVID-ի բռնկման 4-րդ փուլ․ կարող է լինել շատ ծանր, հոգնած է համակարգը

02/07/2021

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է արել COVID-ի բռնկման չորրորդ ալիքի մասին՝ նշելով, որ այն մեզ համար շատ ծանր կարող է լինել։
«Սիրելի՛ քաղաքացիներ, հնարավոր է՝ ունենանք COVID-ի բռնկման չորրորդ փուլ․ դա շատ ռեալ է։ Ես բնավ չեմ ուզում ահի մթնոլորտ ստեղծել, բայց այն, ինչ որ մենք անցել ենք՝ պարտավորեցնում է, որ պատրաստ լինենք, համակարգը պատրաստ լինի, հիվանդանոցային համակարգերը պատրաստ լինեն, առաջնային օղակները պատրաստ լինեն։ 
Չորրորդ ալիքը մեզ համար կարող է լինել շատ ծանր․ նախ՝ հոգնած է համակարգը, մարդիկ ուղղակի սպառված են․ մեզ համար վտանգավոր է չորրորդ փուլը»,-գրել է նա։